Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Թագավորն ու նրա հարճը, որ նստած էր նրա մոտ, ինձ ասացին. «Ե՞րբ կժամանես և ե՞րբ կվերադառնաս»։ Թագավորը բարություն արեց ինձ և արձակեց ինձ, ես նրան ասացի իմ վերադառնալու ժամանակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:6
9 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։


Երբ այս ամենն արվել էր, ես Երուսաղեմում չէի, քանի որ Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում գնացել էի թագավորի մոտ։ Շատ օրեր անց ես թագավորից խնդրեցի


Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,


ասացի թագավորին. «Թող բարություն լինի քո թագավորության վրա. եթե քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և եթե կամենում ես, ինձ ուղարկի՛ր Հուդայի երկիր՝ իմ հայրերի գերեզմանների քաղաքը, և ես քո հրամանի խոսքով կկառուցեմ այն»։


Այն օրից, երբ ես Հուդայի իշխան նշանակվեցի, Արտաշես արքայի քսաներորդ տարվանից մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները, իշխաններ լինելով, ոչ ոքից բռնի չկերանք և չխմեցինք։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։


Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ