Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
ՆԵԵՄԻԱ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։ |
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Նույն այս Եզեկիան փակեց Վերին Գեհոնի ջրի ելքը և այն ուղղեց ցած՝ դեպի Դավթի քաղաքի արևմտյան կողմը։ Եզեկիան իր բոլոր գործերում հաջողություն ունեցավ։
Մյուս խմբին ընդառաջ՝ Դավթի քաղաքի աստիճաններով, պարսպի զառիվերով նրանք բարձրացան Դավթի ապարանքից վեր, մինչև Եփրեմի Ջրի դարպասը՝ արևելյան կողմում,
Ջրաբուխ ավազանի պարիսպը մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները ստանձնեց Ադիոնը՝ թագավորի իշխանը։
Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։