Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Նրանից հետո մինչև Դավթի գերեզմանի պարտեզը, մինչև արհեստական ջրաբուխը և մինչև Բեթագաբարին նորոգեց Ազբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի շրջակայքի իշխանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 3:16
18 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.


Նրա կողքին նորոգում էին Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղեմի շրջակայքի կեսի իշխանը, և իր դուստրերը։


Նրանցից հետո նորոգում էր Հռափիան՝ Երուսաղեմի շրջակայքի կես մասի իշխանը։


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը՝ հին ջրմուղից ավելի ներս, ջուր պիտի հանեք ձեզ համար՝ առանց ձեր հայացքն ուղղելու նրան, որ սկզբից շինել էր այն՝ առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու։


Տերն ասաց Եսայուն. «Դու քո որդի Յասուբի հետ Կտավ սպիտակեցնողի ագարակի վերին ճանապարհի վրա՝ ջրավազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին


Իսկ Մոխրի դարպասի վերակառուցումը ստանձնեց Հռեքաբի որդի Մելքիան՝ Բեթաքարմի շրջակայքի իշխանը, ինքը և իր որդիները, և վերականգնեցին այն, կանգնեցրին նրա դռները, փականներն ու նիգերը։


Ալուլը, Բեթսուրը, Գեդովրը,


Ահա Սողոմոնի գահավորակը, նրա շուրջը վաթսուն սպառազեն մարդիկ են Իսրայելի քաջերից։


Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։


Բեթսուրը, Սոկքովը, Օդողամը,


որի որդին էր Մաովնը՝ Բեթսուրի հայրը։


Նրա կողքին նորոգում էին ղևտացիները, Բանեի որդի Հռայումը, նրա կողքին՝ Ասաբիան՝ Կեիլայի շրջակայքի կեսի իշխանը,


Ջրավազաններ փորեցի ինձ համար անտառիս մայրիները ոռոգելու համար։


ի հայտ պիտի բերեն Դավթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եվ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դեպի քաղաք,


Անցա Աղբյուրի դարպասով ու Թագավորի ջրավազանի մոտով, բայց տեղ չկար, որ իմ գրաստը, որին հեծել էի, անցներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ