ՆԵԵՄԻԱ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասին թողեցին քաղաքներում։ |
Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։
Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։
Երուսաղեմում բնակվեց Հուդայի որդիների, Բենիամինի որդիների և Եփրեմի ու Մանասեի որդիների մի մասը։
առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։
Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։