Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:28
11 Խաչաձեւ Հղումներ  

Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։


Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։


Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։


Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։


Արասիա, Եղիա, Զեքրի՝ Երոմի որդիները։


Գաբավոնի հայրը բնակվեց Գաբավոնում։ Նրա կնոջ անունն էր Մաաքա։


ու Մաղողովթը, որը ծնեց Սամաային։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում, իրենց եղբայրների դեմ դիմաց, իրենց եղբայրների հետ։


Երուսաղեմում բնակվեց Հուդայի որդիների, Բենիամինի որդիների և Եփրեմի ու Մանասեի որդիների մի մասը։


Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղովմը,


Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ