Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 2:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա նրանց ասաց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։

Տես գլուխը



Մարկոս 2:27
13 Խաչաձեւ Հղումներ  

Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Իմ շաբաթն էլ նրանց տվեցի, որպեսզի իմ ու նրանց միջև նշան լինի, և որպեսզի նրանք իմանան, որ ես եմ Տերը, որ նրանց սրբագործում եմ։


իմ շաբաթները սո՛ւրբ պահեք, և դա իմ ու ձեր միջև թող նշան լինի, որպեսզի իմանաք, որ ես եմ ձեր Տերը՝ Աստված”։


Ուրեմն՝ Մարդու Որդին տերն է նաև շաբաթ օրվա»։


Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։


Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։


Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։


Շաբաթ օրը սո՛ւրբ պահիր, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։


իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։


Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,