Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 5:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 5:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Վեցերորդ [𝕸 յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։


Այն օրերին տեսա, որ Հուդայի երկրում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղեմի դարպասներով, գրաստներին բարձել էին գինու, խաղողի և թզի բեռներ և շաբաթ օրով բեռները բերում էին Երուսաղեմ։ Ես վկաներ բռնեցի, որ նրանք շաբաթ օրը վաճառք են անում։


Ձուկ և ամեն տեսակ ապրանք բերողները նստում էին վաճառքի տեղերում, և հրեաները շաբաթ օրը Երուսաղեմի մեջ գնումներ էին կատարում։


Ես նրանց ասացի. «Դուք ինչո՞ւ եք քնում պարսպից դուրս. եթե էլի տեսնեմ այդ անօրենությունը, հրաման կտամ, որ դուք չգաք մեր շաբաթներին և չմտնեք այս քաղաքը»։


Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։


Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։


Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։


Ապա նրանց ասաց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար։


Վերադարձան, խնկեր և յուղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրենքի համաձայն, հանգիստ արեցին։


Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը,


Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. «Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ