Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 6:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։


Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։


Եվ շուրջը հավաքված բոլորի վրա զայրագին նայելով՝ ասաց մարդուն. «Ձեռքդ երկարի՛ր»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ մյուսի նման։


Բայց նա գիտեր նրանց մտածումները, ուստի և գոսացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Նա վեր կացավ ու մեջտեղ եկավ։


որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ