Մարկոս 15:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը դրանից հետո ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հիսուսը դարձյալ ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ։ |
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։
Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։
Իսկ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՛ն ամբաստանություններ են անում քո դեմ»։
Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։
Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։