Մարկոս 15:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։ |
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։
Պիղատոսը նրանց հարցրեց. «Ի՞նչ չար բան է արել նա»։ Սակայն նրանք ավելի ու ավելի էին աղաղակում և ասում. «Խա՛չը հանիր դրան»։
Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։
Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։
Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։