Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 15:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Զինվորները Հիսուսին ներսի գավիթը տարան, որ պալատի բակն էր, և մեկտեղ կանչեցին ողջ գունդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Զինվորները Հիսուսին տարան ներսի գավիթը, որտեղ դատարանն էր, և կանչեցին ամբողջ գնդին։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 15:16
8 Խաչաձեւ Հղումներ  

Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։


Կայիափայի մոտից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Թեև այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։


Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում


Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։


Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին ու ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։


Հիսուսին կարմիր քղամիդ և ծիրանի հագցրին և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին։


Իսկ զինվորները, փշե պսակ շինելով, դրեցին նրա գլխին և ծիրանի զգեստ հագցրին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ