Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 13:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնի մեջ գտնի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։

Տես գլուխը



Մարկոս 13:36
14 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերն անկողնուս մեջ փնտրեցի իմ հոգու սիրելիին, փնտրեցի նրան և չգտա, կանչեցի, բայց ձայն չտվեց ինձ։


Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։


Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։


Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։


Ապա Հիսուսը եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ։


Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Աղոթքից վեր կենալով՝ եկավ աշակերտների մոտ, բայց նրանց տրտմությունից քնած գտավ


Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։