Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 14:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Վերադարձավ և նրանց կրկին քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, ու չգիտեին՝ նրան ի՛նչ պատասխանեին։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:40
6 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։


Նորից գնաց, աղոթք արեց և նույն խոսքերն ասաց։


Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։


Իսկ Պետրոսը և նրա հետ գտնվողները ծանր քնի մեջ էին ընկել, երբ արթնացան ու տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք կանգնած էին նրա մոտ։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ