Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 12:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արդյոք հենց այն պատճառով չե՞ք մոլորված, որ չգիտեք ո՛չ Սուրբ Գիրքը, ո՛չ էլ Աստծու զորությունը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։

Տես գլուխը



Մարկոս 12:24
25 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։


Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։


Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։


Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.


Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ


Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե զոհաբերություն, և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։


Նրանց համար շատ բաներ կգրեմ, բայց նրա կրոնն օտարոտի համարվեց։ Սիրելի զոհասեղանները.


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։


Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։


Արդ, հարության ժամանակ, երբ նրանք հարություն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի, քանի որ յոթն էլ նրան որպես կին ունեցան»։


Արդարև, երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ տղամարդիկ կամուսնանան, և ո՛չ էլ՝ կանայք, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։


որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։


քանի որ դեռ չէին հասկացել գրվածը. «Մեռելներից հարություն պիտի առնի»։


Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։


քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։


Իսկ այն, ինչ գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի համբերությամբ և Սուրբ Գրքի պարգևած մխիթարությամբ հույս ունենանք։


և որքա՜ն գերազանց ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է մեր՝ հավատացյալներիս մեջ։


որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։