Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի։
Մարկոս 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։ |
Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փշով լցվի։
Ես քեզ տնկեցի իբրև ամբողջովին ազնիվ և պտղաբեր որթատունկ. ինձ համար ինչո՞ւ դառնության փոխվեցիր, ո՛վ դու, օտարացած որթատո՛ւնկ։
Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։
«Բայց ձեզ ինչպե՞ս է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Մոտեցավ առաջինին և ասաց. “Որդյա՛կ, այսօր գնա՛, աշխատի՛ր այգում”։
«Ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և գնաց օտար երկիր։
Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։
Պատասխան տվեցին և Հիսուսին ասացին՝ չգիտենք։ Հիսուսն էլ նրանց պատասխանեց և ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։
Նման կլինի այն իրավիճակին, որ մի մարդ, ուրիշ երկիր գնալով, թողնի իր տունն ու իր ծառաներին իշխանություն տա. յուրաքանչյուրին՝ իր գործը, դռնապանին էլ պատվիրի, որ արթուն լինի։
Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։
Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։
Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։