Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներով եմ խոսում, որպեսզի նայելով չտեսնեն ու լսելով չիմանան (Ես. 6.9)։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 8:10
24 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։


Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։


Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի”։


«Լսե՛ք այս բանը, հիմա՛ր և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։


«Մարդո՛ւ որդի, դու բնակվում ես նրանց անօրենությունների մեջ, ովքեր աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։


Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի,


այնպես որ «Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա... որով դարձի չեն գա, որ ներվի նրանց» (Ես. 6.9-10)։


«Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան, որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։


իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,


Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։


Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։


որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով,


Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ