Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
Մատթեոս 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն՝ ընծա՛ մատուցիր նրանց, ինչպես որ Մովսեսն է պատվիրել»։ |
Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա,
եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։
Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
«Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։
Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։
Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։
Իսկ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք՝ իբրև վկայություն նրանց դեմ»։
Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։
Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։
Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։
Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա՛, դու քեզ ցո՛ւյց տուր քահանային և ընծա՛ մատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը՝ իբրև վկայություն նրանց»։
Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։