30 Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն իր մասին։
30 Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։
Այդժամ խստիվ պատվիրեց աշակերտներին, որպեսզի ոչ ոքի չասեն, որ ինքն է Քրիստոսը։
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Հիսուսը ժողովրդին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։
Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։
Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուսը պատվիրեց նրանց, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։
Նա սաստեց նրանց և պատվիրեց ոչ ոքի չասել այդ։