Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:30
13 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա՛, դու քեզ ցո՛ւյց տուր քահանային և ընծա՛ մատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը՝ իբրև վկայություն նրանց»։


Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։


Մանկան ծնողները մնացին ապշած։ Նա պատվիրեց ոչ ոքի չասել, ինչ որ եղել էր։


Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք այդ մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելիք տան։


Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։


Եվ խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն,


Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։


որպեսզի կույրերի աչքերը բացես և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից։


Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։


Նա ամպերով պարուրեց երկինքը Եվ անձրև պատրաստեց երկրի համար, Խոտ բուսեցրեց լեռների վրա, Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։


Հիսուսն անմիջապես նրան դուրս հանեց և խստիվ պատվիրեց


Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ