Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Մատթեոս 8:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա ողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։ |
Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մոտ, որ մեղքե՞րս հիշեցնես ու որդո՞ւս սպանես»։
Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ դու, տեսանո՛ղ, տեղի՛ տուր, գնա՛ Հուդայի երկիրը, այնտեղ ապրի՛ր և այնտեղ մարգարեացի՛ր։
Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».
Բայց չմեռնենք, որովհետև այս մեծ կրակը կարող է մեզ սպանել. եթե մյուս անգամ դարձյալ լսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, ապա կմեռնենք։
Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։