«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։
Մատթեոս 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։ |
«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։
Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։