Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տերը քեզ դրանից ավելին կտա»։
Մատթեոս 6:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար, մի՛ մտահոգվեք և ասեք. «Ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք», Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, |
Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի զորքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տերը քեզ դրանից ավելին կտա»։
Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։
Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պատասխան պիտի տաք և կամ ի՛նչ պիտի ասեք,
Եվ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ եք ուտելու, կամ մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու,
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։