Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես, Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ Թշնամուս հալածանքի ժամանակ»։
Մատթեոս 5:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Պիտի սիրես ընկերոջդ (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես թշնամուդ"։ |
Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես, Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ Թշնամուս հալածանքի ժամանակ»։
Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։
պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։
Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր» (Ելք 20.13, Բ Օր. 5.18), որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։
Սակայն Տերը՝ քո Աստվածը, չկամեցավ լսել Բաղաամին, և Տերը՝ քո Աստվածը, անեծքը վերածեց օրհնության, քանի որ Տերը՝ քո Աստվածը, սիրեց քեզ։
Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։