Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Հովհաննես 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ այս պատվիրանն ունենք նրանից. ով սիրում է Աստծուն, պետք է սիրի նաև իր եղբորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։

Տես գլուխը Պատճենել




Ա Հովհաննես 4:21
20 Խաչաձեւ Հղումներ  

Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։


Քանզի այս է պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե, որ սիրենք միմյանց.


Ինչ վերաբերում է եղբայրասիրությանը, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել,


Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.


Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։


Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։


Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում իր եղբորը, մահվան մեջ է մնում։


Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։


Եվ նա ասաց. «Նա, ով բարիք արեց նրան»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ և դու նո՛ւյն ձևով արա»։


Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց։


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ։


Լսել եք արդարև, թե ի՛նչ ասվեց. «Պիտի սիրես քո ընկերոջը (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես քո թշնամուն»։


Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որն ի սկզբանե ունեիք։ Եվ հին պատվիրանն այն խոսքն է, որը լսեցիք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ