իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
Մատթեոս 27:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։ |
իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։
արջառն ամբողջությամբ, թող հանեն բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և փայտի կրակի վրա թող այրեն այն։ Արջառը պետք է այրվի մոխիրը թափելու վայրում։
Արջառն ամբողջությամբ պետք է հանեն բանակատեղիից դուրս և այրեն այնպես, ինչպես նախորդ արջառն այրեցին, որովհետև ժողովրդի մեղքերի համար է։
եթե օծված քահանայապետը մեղանչի՝ ժողովրդին հանցավոր դարձնելով, իր գործած մեղքը քավելու համար նա Տիրոջը առանց արատի մի արջառ թող մատուցի։
Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։
Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կյուրենացի անունով մեկին, որը հանդից էր գալիս. նրա վրա դրեցին խաչը, որ այն բերի Հիսուսի հետևից։
Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։
Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։