Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Արջառն ամբողջությամբ պետք է հանեն բանակատեղիից դուրս և այրեն այնպես, ինչպես նախորդ արջառն այրեցին, որովհետև ժողովրդի մեղքերի համար է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 4:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։


Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։


Իշխանն այդ օրը իր ու իր տան համար, երկրի ամբողջ ժողովրդի համար արջառներից մի զվարակ կզոհաբերի մեղքերի թողության համար։


Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քավության այծը և դրա արյունից թող տանի վարագույրից ներս ու ցանի այնպես, ինչպես զվարակի արյունը։ Նա թող այդ արյունից ցանի Քավության վրա՝ Քավության առջև։


Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։


Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։


Եթե Իսրայելի ողջ ժողովուրդն ակամա մոլորվի՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ պատվիրանները, և այդպիսով մեղանչի, և այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից,


Այդ արջառի զոհաբերությունը թող կատարի ըստ մեղքերի քավության համար մատուցվող արջառի զոհաբերության կարգի։ Քահանան նույն կերպ թող կատարի նրանց մեղքի զոհը, և նրանց մեղքերը կներվեն։


Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի Տիրոջը մատուցվելիք նվիրաբերության հավիտենական կարգը ձեր սերունդների մեջ։ Ով որ դիպչի դրանց, կսրբանա»։


Մեղքի ամեն մի զոհ, որի արյան մի մասը բերվում է Վկայության խորան՝ սրբարանում քավություն ստանալու համար, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”։


Իսկ զվարակը՝ կաշին, միսն ու փորոտիքը, հրով այրեց բանակատեղիից դուրս, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։


ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Քանի որ այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարան էր բերվում մեղքերի քավության համար, այդ անասունների մարմինները այրվում էին բանակատեղիից դուրս։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ