իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
Մատթեոս 27:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը և հագցրին իր հագուստը։ Ապա տարան նրան խաչը հանելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։ |
իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մահվան թող դատապարտվի այդ մարդը։ Ողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։
Ծաղրուծանակի ենթարկելուց հետո Հիսուսի վրայից քղամիդն ու ծիրանին հանեցին, իր հագուստը հագցրին և դուրս տարան, որ խաչը հանեն։
Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։
Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։