Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Մահվան թող դատապարտվի այդ մարդը։ Ողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:35
11 Խաչաձեւ Հղումներ  

եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե Իսրայելի որդիներից որևէ մեկը կամ նրանց մեջ բնակություն հաստատած որևէ պանդուխտ իր զավակներից որևէ մեկին ծառայության տա իշխանին, նա մահապատժի պիտի ենթարկվի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան քարերով։


Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։


Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և բանակատեղիից դուրս հանեցին հայհոյողին, ու ողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


Եվ ողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս հանեց, և ողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս քարկոծեց նրան, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։


և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։


Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։


Այն ժամանակ նրա քաղաքի մարդիկ քարերով թող քարկոծեն նրան, և թող մեռնի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից, իսկ ուրիշները, այդ լսելով, կվախենան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ