Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։
Մատթեոս 25:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ |
Դրա համար ամբարիշտները Հարություն չեն առնի դատաստանի համար, Ոչ էլ մեղավորները արդարների ժողովում կլինեն։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։
Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։
Բոլոր նրանք, ովքեր մեղանչեցին առանց Աստծու օրենքի, առանց Օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են Օրենքն ունենալով, Օրենքով էլ կդատվեն,
Այսպես կլինի այն օրը, երբ Աստված կդատի մարդկանց գաղտնիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իմ ավետարանի։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։