Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։
Մատթեոս 22:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ |
Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել. ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։
Եվ կլինի այն օրը, որ ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և վրեժխնդիր կլինեմ այն մարդկանցից, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված բաները, որ ասում էին իրենց սրտերում. “Ո՛չ բարի բան է անում Տերը, ո՛չ էլ չար”։
Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
Ծառաները, ճանապարհների վրա դուրս գալով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ և՛ չարերին, և՛ բարիներին, և հարսանիքը լցվեց հյուրերով։
Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։
Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։
Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։
Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։