Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրան ասաց. «Ընկե՛ր, հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար»։ Մարդը պապանձվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Նրան ասաց. "Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար"։ Նա պապանձվեց։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 22:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։


Նա պատասխանեց նրանցից մեկին և ասաց. “Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. մի՞թե ինձ հետ մեկ դահեկանի չսակարկեցիր.


Հույս է ունենալու տկարը, և փակվելու է անիրավի բերանը։


Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։


իմացի՛ր, որ այդպիսին շեղված է և մեղանչում է՝ ինքն իրեն դատապարտելով։


Հիսուսը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։


«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։


Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ