Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 21:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, կասեք. “Դրանք պետք են Տիրոջը”, և նա իսկույն կուղարկի դրանք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե որևէ մեկը ձեզ ինչ-որ բան ասի, ասե՛ք, որ դրանք պետք են Տիրոջը, և նա իսկույն դրանք կուղարկի»։

Տես գլուխը



Մատթեոս 21:3
18 Խաչաձեւ Հղումներ  

«Վե՛ր կաց և գնա՛ սիդովնացիների Սարեփթա քաղաքը և այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատվիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։


Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.


Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


և նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ անմիջապես կգտնեք կապված մի էշ, քուռակն էլ հետը. արձակե՛ք, բերե՛ք ինձ։


Բայց այս ամենը պատահեց, որպեսզի իրականանար մարգարեի խոսքը, որ ասում է.


Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։


Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։


ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ է։ Նա է ամեն բանի տալիս կյանք և շունչ և ամեն ինչ։


Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։


Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։


քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։


Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերին Տերը դիպել էր, որ լինեն Սավուղի հետ։