Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 «Վե՛ր կաց և գնա՛ սիդովնացիների Սարեփթա քաղաքը և այնտե՛ղ մնա։ Ես մի այրի կնոջ պատվիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Կինը գնաց բերելու։ Եղիան, նրա հետևից ձայն տալով, ասաց. «Ինձ համար մի պատառ հա՛ց բեր»։


Այնտեղ ջուր կխմես հեղեղատից, իսկ ես հրաման կտամ ագռավներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։


Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ։ Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց։


Եվ սա կլինի Իսրայելի որդիների գերության տիրույթը, քանանացիների երկիրը մինչև Սարփաթ, և Երուսաղեմի գերությունը մինչև Եփրաթա, և կժառանգեն Նագեբի քաղաքները։


Սակայն այրիներից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն Սիդովնի Սարեփթա՝ մի այրի կնոջ մոտ։


Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։


Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։


Տերն ասաց Գեդեոնին. «Զորքը տակավին շատ է, իջեցրո՛ւ նրանց ջրի մոտ, այնտեղ նրանց փորձության կենթարկեմ քեզ համար. ում մասին քեզ ասեմ՝ “Դա թող գնա քեզ հետ”, նա՛ թող գնա քեզ հետ, իսկ ում մասին ասեմ՝ “Դա թող չգնա քեզ հետ”, նա թող չգնա քեզ հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ