այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Մատթեոս 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի, |
այն բանի համար, որ պղծվում էիր, և չես մաքրվելու քո պղծությունից։ Ինչպե՞ս կարող է մաքրվել, քանի դեռ իմ զայրույթը նրա հանդեպ ի կատար չեմ ածել։
Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ”։
Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք, հեռվում կանգնած, նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։
որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը որպես փրկագին տալու շատերի համար»։
Երբ նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը և բոլորի սպասավորը»։
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Բայց դուք հանկարծ այդպես չլինեք, այլ ով մեծն է ձեր մեջ, թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։
Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ. չէ՞ որ իմ հետևորդներն արդեն կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ. բայց, արդ, իմ թագավորությունն այս աշխարհից չէ»։
Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։
Թող Տերը շնորհի, որ նա դատաստանի օրը ողորմություն գտնի Տիրոջից։ Իսկ թե ինչքա՜ն ծառայություն մատուցեց ինձ Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես։
Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ Ավետարանի համար։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։