Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։