Մատթեոս 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի և երրորդ օրը հարություն առնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և հեթանոսներին են մատնելու. նա ծաղրվելու է, գանահարվելու է և խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու»։ |
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։
Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։
և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։
Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։
Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի ու դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին և տարան հանձնեցին Պիղատոսին։
Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։
Հերովդեսն էլ իր զորականների հետ արհամարհեց նրան և ծիծաղելով նրա վրա՝ սպիտակ զգեստներ հագցնել տվեց նրան ու վերստին հանձնեց, որ նրան տանեն Պիղատոսի մոտ։
Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից,
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,