Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 14:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

65 Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

65 Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:65
17 Խաչաձեւ Հղումներ  

Անանիա քահանայապետը հրամայեց սպասավորներին, որ խփեն Պողոսի բերանին։


Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։


Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։


Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը, Հիսուսին մի ապտակ տալով, ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։


Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։


Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։


Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,


Հեռու մնացին՝ զզվելով ինձնից, և չքաշվեցին դեմքիս թքելուց,


Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։


նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։


նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն, և երրորդ օրը նա հարություն կառնի»։


«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։


Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։


Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ