Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
Մատթեոս 15:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ |
Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։
Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավակով ամայի մի տեղ առանձնացավ։ Երբ ժողովուրդը տեղեկացավ, քաղաքներից հետիոտն նրա հետևից գնաց։
Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։
Հիսուսը գթաց և դիպավ նրանց աչքերին։ Նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց, և գնացին նրա հետևից։
և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։
Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։
Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։
Եվ երբ լույսը բացվելու մոտ էր, Պողոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով եք անցկացնում և դեռ ոչինչ չեք կերել։
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։