Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 4:15
20 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Գիտենք, որ նա հայտնվեց մեղքերն իր վրա վերցնելու նպատակով, չնայած որ նրա մեջ մեղք չկա։


Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ» (Ես. 53.9)։


Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,


Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։


Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։


Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։


Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։


«Եվ դուք իմ փորձությունների մեջ ինձ հետ մնացիք մինչև այժմ։


քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


Պանդուխտին մի՛ նեղեք. դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում»։


Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։


Դրանից հետո Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։


Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,


նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ