Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 15:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկվում, կույրերը՝ տեսնում, և փառք էր տալիս Իսրայելի Աստծուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 15:31
23 Խաչաձեւ Հղումներ  

Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց՝ Հակոբ։


Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։


Նրան մոտեցավ ժողովրդի մի մեծ բազմություն, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատերի։ Նրանց բերեցին դրեցին նրա ոտքերի առջև, և բժշկեց նրանց։


Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան թե երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել։


Տաճարում կույրեր ու կաղեր մոտեցան Հիսուսին, և բժշկեց նրանց։


Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։


Կույրերի մեկնելուց հետո ահա նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդու։


Երբ դևը ելավ, համրը խոսեց։ Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։


Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։


Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։


Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։


Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղանդամ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ և գնալ գեհեն՝ անշեջ կրակի մեջ։


Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին


Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, իր ծառային ասաց. “Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։


Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ