Մատթեոս 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ինչ որ բերանից է ելնում, սրտից է գալիս և դա՛ է մարդուն պղծում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն այն, ինչ բերանից է ելնում, սրտից է գալիս, և դա՛ է մարդուն պղծում։ |
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։
Թող Տերը դատ անի իմ ու քո միջև և իմ վրեժը քեզնից առնի, բայց իմ ձեռքը քեզ վրա չի բարձրանա։