20 Եվ շարունակեց. «Ինչ որ մարդուց է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն,
20 Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։
Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Նեղություններ խորհեցին. չարիք են գործում իրենց անկողիններում և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում, քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
Իսկ ինչ որ բերանից է ելնում, սրտից է գալիս և դա՛ է մարդուն պղծում,
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։
որովհետև ներսից՝ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն,
Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»։
Իսկ նրանց ազգատոհմից չհամարվածը տասանորդ վերցրեց Աբրահամից և օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։