Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
Մատթեոս 12:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ |
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։
Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։
Ոչ ոք նոր, խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ, նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքն ավելի վատթար կլինի։
Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։
Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։
Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։
Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։
Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրն ու մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը, և Մարիամ Մագդաղենացին։
Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։
Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.
Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։