Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրեաստան, որպեսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հիսուսի եղբայրները նրան ասացին. «Դո՛ւրս արի այստեղից և գնա՛ Հուդա, որ քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:3
17 Խաչաձեւ Հղումներ  

Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։


քանի որ քո եղբայրներն ու քո հոր տունը՝ նրա՛նք անգամ դավաճանեցին քեզ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո հետևից և կուտակվեցին քո գլխին։ Մի՛ հավատա նրանց, որովհետև չարախոսում են քո մասին։


Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։


Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։


Եկան Հիսուսի եղբայրներն ու մայրը և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու։


Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։


Իմաց տվեցին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։


Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։


Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է այն լսել»։


Սրանից նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։


Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տոնին, բայց ոչ հայտնապես, այլ թաքուն։


որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին».


քանզի եղբայրներն իսկ դեռևս չէին հավատացել նրան։


Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին.


Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ