Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Մատթեոս 10:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն (Միք. 7.6)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն (Միք. 7.6)։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։
քանի որ քո եղբայրներն ու քո հոր տունը՝ նրա՛նք անգամ դավաճանեցին քեզ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո հետևից և կուտակվեցին քո գլխին։ Մի՛ հավատա նրանց, որովհետև չարախոսում են քո մասին։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։
Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։
Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։
Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։