ՄԻՔԻԱ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դո՛ւ, հոտի՛ աշտարակ, Սիոնի՛ խավար դուստր, Բաբելոնից կգա քեզ վրա Երուսաղեմի դստեր թագավորության առաջին իշխանությունը և ներս կմտնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։ |
Իսկ Ուզիայի որդի Փալաքը նորոգեց անկյան դիմացը և այն աշտարակը, որ թագավորի ապարանքից դուրս, բանտի գավթից ավելի վեր էր գտնվում։ Նրանից հետո գալիս էր Փորոնի որդի Փաթավան։
Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։
Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին, նրանից կախված են վահաններ հազարավոր և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։
Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։
Նա պիտի մխիթարվի այսօր՝ իջևանելով ճանապարհին, ձեռքով պիտի մխիթարի Սիոնի դստեր լեռանը և այն բլուրներին, որոնք Երուսաղեմում են։
Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի և ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մեջ, նաև հնձան փորեցի այնտեղ և սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։
Եվ կելնեն փրկվածները Սիոն լեռից՝ վրեժ լուծելու Եսավի լեռից. և Տիրոջն է լինելու արքայությունը»։
Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ, և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին, և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների, իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։ Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները՝ Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը, և ազգերի միջից՝ բազմությունն ու խաղաղությունը. կտիրի ջրերին՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
Եվ կնստեք ամրոցներում, դուք, ժողովրդի կալանավորնե՛ր, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
«Ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և գնաց օտար երկիր։
Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել և ասել. «Մի մարդ այգի տնկեց, նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց, աշտարակ շինեց, ապա այն վարձու տվեց մշակների և գնաց ուրիշ երկիր։
ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տերությունից և հնարավոր բոլոր անուններից բարձր, ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում։
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։