Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
ՄԱՂԱՔԻԱ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։ |
Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
Ապա ելավ նրա եղբայրը՝ Եսավի գարշապարից բռնած։ Նրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։
Իսահակը մեծապես ցնցվեց ու ասաց. «Իսկ ո՞վ էր նա, որ ինձ համար որս արեց, մինչ քո գալը մատուցեց ինձ, և կերա ամենից, օրհնեցի նրան, և նա օրհնյալ պիտի լինի»։
ու ասաց. “Ահա ես կաճեցնեմ ու կբազմացնեմ քեզ և բազում ազգերի նախահայր կդարձնեմ։ Այս երկիրը քեզ կտամ՝ իբրև հավիտենական ժառանգություն”։
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։
Այսպես է ասում Տերը. «Ձեր հայրերն ի՞նչ սխալ գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և սնոտի աստվածների հետևից գնալով՝ սնահավատ դարձան։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։
որովհետև Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք հաց ու ջուր չտվեցին ձեզ և որովհետև քո դեմ վարձեցին միջագետքցի Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։
որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։
որովհետև նա սիրում է քո հայրերին և նրանց հետնորդներին՝ ձեզ, նախընտրեց բոլոր ազգերից և իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից՝