Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 8:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ մարդիկ դուրս ելան պատահածը տեսնելու, եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, Հիսուսի ոտքերի մոտ նստած, հագնված ու զգաստացած, և վախեցան։

Տես գլուխը



Ղուկաս 8:35
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ես նման եմ Աստծու տան պտղալից ձիթենու. Հուսացի Աստծու ողորմությանը հավիտյան Եվ հավիտյանս հավիտենից։


Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց, և նա հանցավորների հետ դասվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։


Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։


Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։


Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։


Երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս։


Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։


Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան և պատմեցին քաղաքում ու ագարակներում։


Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։


Ով մեղք է գործում, սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե։ Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը։