Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 22:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 22:3
27 Խաչաձեւ Հղումներ  

Վաղուց ի վեր գիտեն, եթե կամենան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։


Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։


Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։


Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ, Կիլիկիայի նշանավոր Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր, որ իմ խոսքն ուղղեմ ժողովրդին»։


Նրանք լսում էին և փառավորում Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարավոր հավատացյալ հրեաներ կան, և բոլորն էլ նախանձախնդիր են օրենքին։


Եբրայեցի՞ են՝ ես էլ եմ եբրայեցի։ Իսրայելացի՞ են՝ ես էլ։


Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։


իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։


որովհետև գթաց իր ժողովրդին։ Բոլոր նրանք, որ սրբագործված են, Քո ձեռքի հովանու տակ են. Նրանք քո ենթակայությամբ են։


Արդ, հարցնում եմ՝ Աստված մի՞թե մերժեց իր ժողովրդին։ Քա՛վ լիցի։ Քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։


Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։


Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։


Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։


Հետո եկա Ասորիքի ու Կիլիկիայի կողմերը։


Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից և շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։


Երբ կուսակալը նամակը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և ստուգելով, որ Կիլիկիայից է,


Շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում և ամրացնում եկեղեցիները։


Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։


Ապա Բառնաբասը գնաց Տարսոն՝ Սողոսին փնտրելու,


Սակայն եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։


Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։


Երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս։


Իսկ Սողոսը, որ տակավին Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով էր լցված, քահանայապետի մոտ եկավ


Ես ինքս էլ օրինավոր էի համարում շատ բան Նազովրեցի Հիսուսի անվանը հակառակ գործել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ