Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 8:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 8:27
8 Խաչաձեւ Հղումներ  

Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։


Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։


Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։


Ապա նավարկեցին և իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլեայի հանդիպակաց կողմում է։


Տեսնելով Հիսուսին՝ աղաղակեց, ընկավ նրա առաջ ու բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյա՛լ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».


Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ